Շուրջ 1 մլրդ դրամ` մարզերի մշակութային ու կրթական կենտրոններին

26.03.2015 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2015թ. պետբյուջեով 6 մարզպետարանների հատկացնել է 1 մլրդ 626 հազ. դրամ՝ մշակութային, մարզական ու նախադպրոցական կենտրոնների կառուցման ու վերանորոգման համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ հատկացվող գումարով նախատեսվում է իրականացնել 25 ծրագիր:

«Այդ թվում՝ մշակութային օբյեկտների վերանորոգման 4 ծրագիր՝ 200 հազ. դրամ արժողությամբ, 1 մարզական օբյեկտի կառուցման ծրագիր՝ 230 հազ. դրամ, նախադպրոցական հաստատությունների վերանորոգման 4 ծրագիր՝ 149 հազ. դրամ եւ կրթական օբյեկտների վերանորոգման 16 ծրագիր՝ 1 մլրդ 47 հազ. 670 դրամ արժողությամբ»,- ասել է նախարարը:

Ծրագիրը կիրականացվի Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում:

Դիտում՝ 1646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai