Դեղերի գները պետական կարգավորում կստանան

26.03.2015 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով՝ դեղերի գները պետական կարգավորում կստանան:

Համապատասխան կարգավորումն ընդգրկված է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծում, որը, ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, կներկացվի օրենսդիր մարմնին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ օրենսդրական համապատասխան փոփոխությունները բխում են միջազգային պատշաճ դեղագործական գործունեություն իրականացնելու պահանջից:

«1998թ. ընդունված օրենքը եւ դրանից բխող այլ իրավական ակտերն ու որոշումները չեն համապատասխանում ներկայիս միջազգային ստանդարտներին, հետեւաբար, որոշվել է ամբողջությամբ նոր օրենք հիմնել, որի բեկումնային կետը կլինի դեղերի գների պետական կարգավորումը»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ օրենքի միանգամայն նոր խմբագրմամբ կլուծվեն դեղերի գրանցման եւ վերագրանցման հետ կապված խնդիրները: Նոր օրենքով նախատեսվում են նաեւ հստակեցումներ դեղերի հետկանչի վերաբերյալ, որի համաձայն՝ համապատասխան ժամկետում եւ պայմաններով դեղերի հետկանչը չիրականացնելու դեպքում նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-600-ապատիկի չափով:

Անդրադառնալով հարցին, թե հանրապետությունում մի շարք դեղերի բացակայություն է նկատվում, նախարարը նշել է, որ առանձին հիվանդների կամ կոնկրետ դեղերի պահանջի դեպքում նախարարությանը կարող է հայտ ներկայացվել, որով էլ քայլեր կձեռնարկվեն դրանց հասանելիությունն ապահովելու համար:

Դիտում՝ 18967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai