ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զուտ շահույթը գերազանցել է 1 մլրդ դրամը

25.03.2015 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չնայած նրան, որ 2014-ը բարդ տարի էր, իսկ տարեվերջն աչքի ընկավ արժութային շուկայի անկայունությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկին հաջողվել է ավարտին հասցնել իր բոլոր ծրագրերը:

Այդ մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսին ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը՝ ներկայացնելով անցած տարվա մանրածախ բիզնեսի զարգացման արդյունքները: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՎՏԲ 24 բանկի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը:

«2014թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է մի շարք մանրածախ ցուցանիշներ՝ շարունակելով մնալ առաջատարը թողարկած քարտերի շրջանառությամբ. բանկի մասնաբաժինն այս շուկայում կազմել է 17%: Բանկը առաջին տեղն է զբաղեցնում VISA եւ MasterCard միջազգային քարտերի քանակով: Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատանքը այդ երկու ընկերությունների հետ՝ շուկային առաջարկելով նոր պրոդուկտներ ու ակցիաներ: Բանկը երկրորդ տեղն է զբաղեցնում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի տեսանկյունից, որը տարեվերջին կազմել է շուրջ 104 մլրդ դրամ»,- ասել է Յուրի Գուսեւը:

Նրա խոսքով՝ 2014-ին՝ անցած տարվա համեմատ 3,2%-ով ավելացել է բանկի մասնաբաժինը դրամական փոխանցումների շուկայում՝ կազմելով 11,1%: Այս տարի բանկը նախատեսում է միանալ երկու նոր համակարգերի, ինչը կընդլայնի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունները:

«Մենք շատ ուշադիր ենք այդ գործընթացի տեխնիկական մասին՝ ձգտելով այն առավել արագ ու հարմարեցված դարձնել հաճախորդների համար»,- ասել է Յուրի Գուսեւը:

Նախորդ տարվա ձեռքբերումների թվին նա դասեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հետ բանկոմատների ցանցերի միավորումը, որը մինչ օրս ներառում է 345 բանկոմատ Հայաստանի տարածքում՝ լինելով երկրի ամենալայն ցանցը:

Մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի մասին խոսելիս բանկի ղեկավարն ասել է, որ գործընթացը լիովին ավարտված է, իսկ նոր մասնաճյուղային ցանցի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան $5 մլն:

Յուրի Գուսեւի խոսքով՝ ՎՏԲ-Հայաստան բանկի առաջնային ուղղություններից է հեռահար սպասարկման զարգացումը, մասնավորապես՝ SMS-բանկինգի, հեռախոս-բանկ ծառայության եւ ինտերնետ-բանկինգի:

«Ընդհանուր առմամբ, մանրածախ բիզնեսի տեսակետից 2014թ. արդյունքները մենք շատ դրական ենք գնահատում: Մենք զգալիորեն գերակատարել ենք մեր բիզնես պլանը, եւ մանրածախ բիզնեսի զուտ շահույթը կազմել է 1 մլրդ դրամից ավելի: Դա գերազանց արդյունք է՝ հաշվի առնելով Հայաստանի եւ հարեւան պետությունների տնտեսական լանդշաֆտը»,- եզրակացրել է Յուրի Գուսեւը:

«Նախանշված ռազմավարությանը հետեւելը թույլ է տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկին հասնել իր առջեւ դրված նպատակներին եւ ամրապնդել իր դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Վերջին տարիների ընթացքում բանկը գրանցել է զգալի առաջընթաց մանրածախ բիզնեսի զարգացման հարցում»,- իր հերթին նշել է Վսեվոլոդ Սմակովը:

Դիտում՝ 8466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai