Միջազգային դրամական փոխանցումների գծով ակցիա՝ Հայբիզնեսբանկում

24.03.2015 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գարնանային տոների կապակցությամբ Հայբիզնեսբանկում գործում է ակցիա միջազգային դրամական փոխանցումների գծով:

Ակցիայի ընթացքում Հայբիզնեսբանկում գործող միջազգային դրամական փոխանցումների համակարգերով փոխանցման եւ/կամ ստացման գործարք կատարած հաճախորդները հնարավորություն կունենան շահել.

- ցանկացած ուղղությամբ 2 անձի համար նախատեսված ավիատոմս (խաղարկվելու է 3 եւ ավելի գործարք իրականացրած հաճախորդների շրջանում),

- դրամական պարգեւ՝ հաճախորդի կողմից ստացված գումարի չափով (խաղարկվելու է ստացման գործարք իրականացրած հաճախորդների շրջանում),

- «Հավատարիմ հաճախորդ» ոսկե հուշամեդալ (խաղարկվելու է ցանկացած փոխանցման կամ ստացման գործարք իրականացրած հաճախորդների շրջանում):

Ակցիան գործում է ս.թ. մարտի 8-ից մինչեւ հունիսի 8-ը:

Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկում սպասարկվում են միջազգային արագ դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերը՝ Unistream, IntelExpress, AVERS, Anelik, Money Gram, Sigue, Converse TRANSFER, Ria եւ TANDEM:

Դիտում՝ 2010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai