Կուտակային ավանդների հատուկ պայմաններ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկից

20.03.2015 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ պայմաններ է առաջարկում կուտակման հնարավորությամբ ավանդների ձեւակերպման համար:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեւակերպելով «ՎՏԲ-Դրամային» կամ «ՎՏԲ-Նպատակային» ժամկետային ավանդներ ՀՀ դրամով` ավանդատուներին անվճար կտրամադրվի Ինտերնետ-բանկինգ ծառայություն:  

Այդ ծառայության միջոցով առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու Հայաստանում եւ արտերկրում առցանց կարելի է համալրել ավանդները եւ օգտվել Ինտերնետ-բանկինգի ծառայություններից` կատարել ներբանկային, միջբանկային ու միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ, մարել վարկային պարտավորությունները, լրացնել նոր ավանդի բացման ու քարտի ստացման հայտեր, կատարել արտարժույթի փոխարկման անկանխիկ գործառնություններ հաշիվների միջեւ, ժամանակի խնայման նպատակով ստեղծել շաբլոններ նշված գործարքների համար, հետեւել հաշիվների մնացորդին:

Ավանդատուին նաեւ անվճար տրամադրվում է բազմարժութային հաշիվներով Visa վճարային համակարգի պլաստիկ քարտ:
 
«ՎՏԲ-Դրամային» ավանդը կարելի է ձեւակերպել՝ սկսած 30 000 դրամից, առավելագունը 17% տարեկան տոկոսադրույքով, իսկ «ՎՏԲ-Նպատակային» ավանդը` սկսած 10 000 դրամից՝ առավելագունը 16,25% տարեկան տոկոսադրույքով:

Դիտում՝ 9490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai