Lydian International-ը Տորոնտոյում ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը

11.03.2015 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Lydian International ընկերությունը Տորոնտոյում մարտի 1-4-ը կայացած հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը եւ Հայաստանը՝ որպես ներդրումների համար գրավիչ վայր:

Համաժողովի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները կառավարությունների ներկայացուցիչների, ներդրումային կազմակերպությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ քննարկել են ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանը, բնապահպանական, սոցիալական կառավարմանը նվիրված հարցեր:

«Պոտենցիալ շատ ներդրողներ Ամուլսարի ծրագրի միջոցով տեղեկացել են Հայաստանի՝ որպես ներդրումային վայրի գոյության մասին: Մենք ուրախ ենք, որ կարող ենք ներկայացնել մեր նախագիծը եւ Հայաստանը նման հեղինակավոր միջոցառման շրջանակում: Տնտեսական անկայունության ներկա պայմաններում ներդրումներ գրավելը մարտահրավեր է: Մենք այս կոնֆերանսի ընթացքում ներկայացրինք Ամուլսարի նախագիծը եւ հպարտ ենք, որ Ամուլսարի նախագծի եւ առհասարակ Հայաստանում ներդրումների շուրջ հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ»,- ասել է Lydian International-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Նա տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում են անցնել նախագծի ամբողջական ֆինանսավորմանը եւ սպասում են շինարարական աշխատանքների մեկնարկին:

Հիշեցնենք, որ համաժողովի շրջանակում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպում էր ունեցել Lydian International-ի ղեկավարի հետ:

Այս համաժողովը լեռնահանքային արդյունաբերության ամենախոշոր իրադարձությունն է, որին ամեն տարի մասնակցում է 100 երկրի շուրջ 25 հազ. ներկայացուցիչ: Այս տարի մասնակիցների թիվը կազմել է 23 500:

Դիտում՝ 10363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai