«GSP+»-ը Հայաստանի համար չի վերանայվի

04.03.2015 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի համար Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգի` «GSP+»-ի վերանայման հիմքեր չկա:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Մենք պահանջվող ընթացակարգերին համապատասխան բոլոր քայլերն իրականացնում ենք, եւ «GSP+»-ի վերաքննարկման համար չեմ տեսնում որեւէ հիմք»,- ասել է նա:

Գարեգին Մելքոնյանը  հիշեցրել է, որ «GSP+»-ը տրվում է երկրի կողմից ներկայացվող հայտի հիման վրա: Տրամադրման հիմնական պայմանը փաթեթում ներառված 27 միջազգային կոնվենցիաների անդամ լինելն է ու դրանք հավուր պատշաճի ներկայացնելը:

«Երբ հայտը Հայաստանի կողմից ներկայացվեց, Եվրոպական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրեց, թե արդյոք Հայաստանը բոլոր կոնվենցիաների մասով իրականացնում է իր պարտավորությունները: Արդյունքում Հայաստանին տրվեց «GSP+» համակարգ: Այն ներկայում գործում է եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից ունի հստակ կարգավորումներ: Համաձայն սահմանված ընթացակարգի՝ Հայաստանի մասով մոնիթորինգ է իրականացվում»,- նշել է նա:  

Հիշեցնենք, որ «GSP+»-ի նոր շրջափուլում Հայաստանն ընդգրկվել է 2014թ. հունվարի 1-ից:

«GSP+» համակարգը թույլ է տալիս հայկական ծագմամբ ավելի քան 6 հազ. ապրանքներ ԵՄ արտահանել «GSP+»-ի շրջանակում տրված արտոնյալ՝ զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:

Դիտում՝ 8984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai