«Կամուրջ»-ը $1,5 մլն-ի վարկային պայմանագիր է կնքել

03.03.2015 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը $1,5 մլն-ի վարկային պայմանագիր է կնքել նիդեռլանդական Triple Jump BV ընկերության հետ:

«Կամուրջ»-ում նշել են, որ այս պայմանագրով իրենք հնարավորություն կունենան մատչելի պայմաններով վարկավորել հաճախորդներին, որոնք նպատակ ունեն բարելավել իրենց բնակարանային պայմանները, այդ թվում՝ կիրառելով էներգախնայողության տարբեր լուծումներ:

«Triple Jump BV նիդեռլանդական ընկերության հետ կնքված պայմանագրով մենք ընդլայնում ենք մեր միջազգային գործընկերների ցանկը եւս մեկ հայտնի ֆինանսական կառույցով եւ ստանում հնարավորություն մեր հաճախորդներին տրամադրել բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պարզ վարկատեսակներ, որոնք նաեւ կնպաստեն էներգախնայողության ավելացմանը, ինչը էներգակիրների հետզհետե աճող գների պարագայում եւ հատկապես ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար առավել կարեւոր խնդիրներից մեկն է: Միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը «Կամուրջ»-ին հնարավորություն է ընձեռում առավել դիվերսիֆիկացնել ներգրավված միջոցների աղբյուրները, իսկ մեր հաճախորդների համար ապահովել էլ ավելի մատչելի եւ նպատակային օգտագործման լրացուցիչ ֆինասնական ծառայություններ»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Դիտում՝ 9111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai