ԿԲ-ն թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ

28.02.2015 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժեւսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երեւան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» եւ «Armenian Genocide»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:

Հուշադրամի անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 1000 հատ: Էսքիզների հեղինակներն են` Սուրեն Սիմոնյանը եւ Արամ Ուռուտյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Կենտրոնական բանկը թողարկել է նաեւ՝

- Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ (անվանական արժեքը՝ 1000  դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 500 հատ),

- Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ (անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 500 հատ),

- Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ (անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 500 հատ):

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Անդրանիկ Օզանյան-150» եւ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամները շրջանառության մեջ են դրվել  ս.թ. փետրվարի 27-ից:

Դիտում՝ 6175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai