Վրաստանի բանկերը կերկարացնեն վարկերի մարման ժամկետները

27.02.2015 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ազգային արժույթի արժեզրկման ֆոնին վրացական բանկերը վարկերի մարման արտոնյալ պայմաններ են հայտարարել այն հաճախորդների համար, որոնց վարկերը դոլարով են արտահայտված, իսկ եկամուտները՝ լարիով:

Ինչպես հաղորդում է Bizzone.info-ն, «ТВС բանկ»-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Բուցխրիկիձեն հայտարարել է, որ անհատական վերլուծության հիման վրա յուրաքանչյուր առանձին դեպքի համար մշակվելու է վարկերի մարման նոր ժամանակացույց:

«Ազգային բանկի նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք եկանք ընդհանուր հայտարարի, որ ամեն նման դեպք առանձին պետք է ուսումնասիրվի, եւ որոշումները պետք է ընդունվեն՝ պայմանավորված կոնկրետ իրավիճակով»,- հայտարարել է Վախթանգ Բուցխրիկիձեն: Միաժամանակ՝ վարկերի տոկոսադրույքների նվազեցման հարցը դեռ չի քննարկվում:

Փոխառուներին վարկերի մարման նոր ժամանակացույցներ առաջարկելու մտադրության մասին հայտարարել է նաեւ «Վրաստանի բանկը»:

Վրաստանի Բանկերի ասոցիացիայի ղեկավար Զուրաբ Գվասալիայի խոսքով՝ լարիի արժեզրկման հետեւանքով տուժել է փոխառուների 20%-ը, որոնց վարկերը թանկացել են 30%-ով:

«Հնարավոր է, բանկերն անհատական խորհրդատվություններ անցկացնեն յուրաքանչյուր նման հաճախորդի հետ: Ընդ որում, բանկը կապ չի հաստատելու նման հաճախորդների հետ. եթե նրանք ցանկանան թեթեւացնել իրենց վճարումների ժամանակացույցը, ապա իրենք պետք է դիմեն բանկին՝ համապատասխան խնդրանքով»,- հավելել է ասոցիացիայի ղեկավարը:

 

Դիտում՝ 6831
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai