«Կամուրջ» ՈՒՎԿ-ի ակտիվներն աճել են 48%-ով

27.02.2015 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ակտիվներն աճել են 48%-ով՝ կազմելով շուրջ 16 մլրդ դրամ:

Ընկերությունում նշել են, որ 2014թ. աճ է արձանագրվել գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով:

Նշված ժամանակահատվածում «Կամուրջ» ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելն աճել է 32%-ով:

«2014թ. մեզ հաջողվեց ապահովել աճ ֆինանսական հիմնական ցուցանիշներով, որը, կարծում եմ, կլինի լավ հիմք նաեւ 2015թ. զարգացման համար: «Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակները միշտ առանձնացել եւ առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, բիզնեսի եւ գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով,  տրամադրման արագությամբ, իսկ սպասարկող անձնակազմը՝ բարյացակամությամբ եւ արհեստավարժությամբ, որը հենց հիմքն է նշված աճի»,- ասել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը:
 

Դիտում՝ 7939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai