Կես մլրդ դրամ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար

26.02.2015 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀՀ-ում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում եւ դեղակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում», «Առողջապահական համակարգի հզորացում» եւ «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի համար կհատկացվի 417 մլն 812 հազ. դրամ, առողջապահական համակարգի հզորացմանը՝ 17 մլն 565 հազ. եւ 500 մլն 273 հազ. դրամ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար:

«Դրամաշնորհային այս ծրագրերն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության եւ Գլոբալ հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագրերով: Նախատեսվող միջոցներն ուղղվելու են նախորդ տարիներին սկսած աշխատանքների շարունակմանը՝ հիվանդների բուժման կազմակերպում, տեխնիկական եւ մասնագիտական աջակցություն եւ անհրաժեշտ այլ ուղղություններով աշխատանքների իրականացում»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 1613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai