6 մլն դրամ՝ գնդակոծությունից տուժած սահմանամերձ տների փոխհատուցմանը

26.02.2015 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն ասօրվա նիստում որոշել է 6 մլն 377 հազ. դրամ գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին՝ 2015թ. հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը գնդակոծությունների հետեւանքով վնասված բնակելի տների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ գումարը կհատկացվի 2015թ. 1-ին եռամսյակում՝ ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին:

«Խոսքը վերաբերվում է Բերքաբեր, Բարեկամավան, Բաղանիս, Կոթի, Չինարի եւ Պառավաքար համայնքների 134 բնակիչների գույքի կորստի վերականգնման մասին»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հիշեցրել է, որ սահմանամերձ համայնքները պետք է գտնվեն կառավարության մշտական ուշադրության կենտրոնում:

Դիտում՝ 1336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai