Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի 54-րդ մասնաճյուղը

26.02.2015 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է 54-րդ՝ «Անի» մասնաճյուղը՝  Գյումրի քաղաքի Անի թաղամասի  7-րդ փ., 5/2 հասցեում:

«Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործող ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով եւ բարձրակարգ սպասարկմամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ս.թ. փետրվար 26-ից մինչեւ մարտի 20-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի նորաբաց «Անի» մասնաճյուղում հաճախորդները կստանան  վարկեր եւ վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

Դիտում՝ 2453
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai