Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամային քաղաքականությունը

31.01.2015 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամային քաղաքականությունը:

Ազգային բանկի ղեկավար Գիորգի Կադագիձեն հունվարի 30-ին հայտարարել է, որ «լարիի փոխարժեքն այնպիսի մակարդակի է հասել [2,05 լարի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց], որ ազգային դրամի արժեզրկումը կարող է թանկացումներ եւ գնաճ առաջացնել»:

Կադագիձեի խոսքերով, ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհրաժեշտ է վերանայել տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազեցում: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը 2015 թ-ի համար կանխատեսում էր տնտեսական աճ 5 տոկոսի մակարդակով:

Մինչդեռ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հունվարի 29-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ լարիի արժեզրկման հետեւանքով միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածներում երկրի կայունությանը ոչինչ չի սպառնում: Նրա խոսքերով, զգալի թանկացումներ չեն ակնկալվում: Նա հիշեցրել է, որ «Վրաստանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, որը վրացական տնտեսության համար լավագույն տարբերակն է»:

Դիտում՝ 4645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai