Պետգնումների համակարգում փոփոխություններ կկատարվեն

30.01.2015 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, պետական գնումների կազմակերպման հրավերն այսուհետ միաժամանակ ուղարկվելու է առնվազն երեք մասնակցի եւ զուգահեռաբար հրապարակվելու է www.gnumner.am կայքում: Միաժամանակ՝ մինչեւ 20 մլն դրամ գին ունեցող գնումները կազմակերպվելու եւ անցկացվելու են հնարավորինս կարճ ժամկետում՝ մրցակցային սկզբունքով: Կատարվել են մի շարք այլ փոփոխություններ եւս:

Որոշման պահանջները չեն տարածվում մինչեւ որոշումն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտած գնման գործարքների վրա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այս որոշումը շոշափում է ներկրողների եւ արտադրողների հարաբերությունները:

Նրա խոսքով՝ երբեմն լինում են դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, որոնք ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ եւ մասնակցում մրցույթին:

«Դա հարկավոր է սահմանափակել,- ասել է վարչապետը: -Եթե մարդն այդ ապրանքից ո՛չ ներկրում է եւ ո՛չ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել»:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է այդ գործընթացը եւ առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը եւ անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ: «Սա պետք է լինի ամենաթափանցիկ եւ արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Նա պատկան մարմիններին հանձնարարել է ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ «հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է»:

Դիտում՝ 1819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai