Վարչապետ. Պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր սցենարի

30.01.2015 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները տնտեսական պատերազմ են, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը եւ պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ:

Այս նկատառմամբ մշակվել է արտահանումը խթանող օրինագիծ, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով եւ կքննարկվի առաջին քառօրյայում: Գործադիրը նպատակահարմար է համարել նաեւ արտարժութային պարտատոմսերի թողարկումը:

«Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու եւ գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար: Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի եւ գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Հարցի առնչությամբ գործադիրի ղեկավարը նշել է, որ արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից:

ՀՀ վարչապետը նշել է, որ գումար ներգրավելը ազդակ կլինի, որ խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ եւս ի հայտ գան: Նա ընդգծել է, որ աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ եւս:

Դիտում՝ 1645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai