ՀՀ վարչապետն ընդունել է «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահին

27.01.2015 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւին:

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանն ու Վալերի Գոլուբեւն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին:

«Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը եւ «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի  խորացման գործում, ինչպես նաեւ քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ներկայում «Գազպրոմ»-ը տնօրինում է «Գազպրոմ Արմենիա»-ի բաժնետոմսերի 100%-ը:

Դիտում՝ 1751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai