Ադրբեջանը $500 մլն կներդնի չինական յուանի մեջ

27.01.2015 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (ԱՊՆՀ) 2015թ. $500 մլն-ի չափով ներդրում կկատարի չինական յուանի մեջ:

Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է հիմնադրամի ղեկավար Շահմար Մովսումովը:

Նա նշել է, որ հիմնադրամը դիտարկում է նաեւ Ճապոնիայում, Հոնկոնգում ու Սինգապուրում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Հիմնադրամի ներդրումային պորտֆելի 2015թ. արժութային կառուցվածքը հետեւյալ տեսքն ունի. ակտիվների 50%-ը կարող է տեղաբաշխվել դոլարով, 35%-ը՝ եվրոյով, 5%-ը՝ անգլիական ֆունտ ստեռլինգով, իսկ մնացած 10%-ը՝ այլ արժույթներով:  

Մեկնաբանելով նավթի էժանացումը՝ Մովսումովն ասել է, որ նավթի ցածր գների պատճառով ԱՊՆՀ-ի ակտիվները կարող են կրճատվել մոտ $3 մլրդ-ով:

Նրա խոսքով՝ երկրում կուտակած պահուստները կօգնեն ԱՊՆՀ-ին դիմակայել դժվարություններին:

«Մենք կկարողանանք պաշտպանել մեր արժույթը: Կրճատելով ծախսերը՝ մենք այնպես կանենք, որ տնտեսության իրական հատվածը չտուժի»,- ասել է Մովսումովը:

Դիտում՝ 5917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai