Նավթի էժանացումը խոչընդոտում է Ադրբեջանում խոշոր նախագծերի իրականացումը

27.01.2015 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նավթի գների անկումը դանդաղեցնում է Ադրբեջանում խոշոր նախագծերի իրականացումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:

Նավթի գների անկումից տուժող նախագծերի թվում նախարարը նշել է արագընթաց երկաթուղային հաղորդակցության զարգացման ծրագիրը:

«Ցանկություն կա, բայց դրա իրականացման համար ֆինանսական միջոցների մեծ ծավալ է հարկավոր: Ինչպես գիտեք, նավթի միջազգային գների անկումը ու աշխարհում տեղի ունեցող գործընթացները դանդաղեցնում են նման ծրագրերի իրականացումը»,- ասել է Զիյա Մամեդովը:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ՝ նավթի գների անկմամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կորուստներն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի մոտ 15%-ը եւ արտահանման մոտ 30%-ը:

Դիտում՝ 5816
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai