Ֆինհամակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2014թ. աշխատանքը

26.01.2015 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2014թ. գործունեության արդյունքները:

2014թ. հաճախորդների բողոքների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 62%-ով,  իսկ քննած պահանջներինը` 56%-ով:

Գրասենյակը 2014թ. քննել է 1277 պահանջ, որից 77%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Դրական ելքով գործերի 61%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: 1069 գործի շրջանակում հատուցվել է 170,564,504  դրամ գումար:

Անցած տարի 230 բողոք ուղղված է եղել բանկերի, 1021 բողոք՝ ապահովագրական ընկերությունների, 14 բողոք՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ:

2014թ. արդյունքներով հաշտարարի հետ լավագույն համագործակցող բանկ են ճանաչվել Արդշինբանկն ու ՎՏԲ-Հայաստան Բանկը, լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություններ՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն եւ Նաիրի Ինշուրանսը:

Բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել Արդշինբանկի մասնագետ Ռոզա Պեդանյանը, ապահովագրական ոլորտում՝ Նաիրի Ինշուրանսի իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանը:

Դիտում՝ 33669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai