Հայտնի են Անելիք Բանկի կազմակերպած խաղարկության հաղթողները

23.01.2015 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում այսօր կայացել է նվերների խաղարկություն, որին մասնակցել են 2014թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած հաճախորդները:

Խաղարկվել է 13 նվեր` պլանշետ, սմարթ հեռախոսներ եւ ինտերնետ ծառայության 3, 6 եւ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն: Խաղարկությանը ներկա է եղել նաեւ հատուկ հանձնաժողով` Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ:

«Շնորհավորում ենք բոլոր շահող հաճախորդներին եւ սիրով սպասում նրանց բանկի գլխամասային գրասենյակում` ստանալու իրենց նվերները: Պարզապես անհրաժեշտ է, որ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները մեր կայքի եւ ֆեյսբուքյան էջում գտնեն իրենց անուն-ազգանուները շահողների ցանկում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Անելիք Բանկի կողմից նմանատիպ անակնկալները շարունակվելու են»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:



Դիտում՝ 2854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai