ԵՄ-ն €25 մլն է տրամադրել ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար

23.01.2015 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական Միության (ԵՄ) եւ Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով այսօր Հայաստանում մեկնարկել է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD)»:

Ծրագրի իրականացման տեւողությունը 3 տարի է, որի ընթացքում €20 մլն բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման համար: Միաժամանակ՝ €5 մլն օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար:

Ծրագրի թիրախում են լինելու կանայք, երիտասարդները եւ խոցելի այլ խմբեր: Միջոցառումներն իրականացվելու են Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները կարող են արդյունավետ կերպով լուծվել ԵՄ-ի եւ այլ դոնորների հետ համագործակցության շնորհիվ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ նշել է, որ «Եվրամիությունը ուրախ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը զգալի ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»:

Ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տեխնիկական աջակցություն կտրամադրեն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ու ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ:

Դիտում՝ 3398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai