ՊրոԿրեդիտ Բանկն ինքնասպասարկման կետեր կբացի Երեւանի կենտրոնում

22.01.2015 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկը պատրաստվում է նոր սպասարկման կետեր բացել Մաշտոցի պողոտայում եւ Տերյան փողոցում՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել մի շարք բանկային  ծառայություններից շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի:

«Մեր նոր սպասարկման կետերը հնարավորություն կընձեռեն մեր հաճախորդներին՝ գործարքներ կատարել իրենց հարմար ցանկացած օրվա ցանցակած ժամին՝ օգտվելով ինքնասպասարկման ժամանակակից տարածքներից: Նոր ինքնասպասարկմամբ ծառայությունների համար ապահովվելու են բարձր տեխնոլոգիական ԱԳՄ-ներ եւ վճարային սարքեր (Pay Box), որոնք հնարավորություն կտան մեր հաճախորդներին՝ ինքնուրույն կատարել գործարքներ, խուսափելով հերթերից եւ խնայելով իրենց ժամանակը»,- ասել է ՊրոԿրեդիտ Բանկի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանը:

«Մեր համար մշտապես առաջնային կարեւորություն ունի մեր հաճախորդների հարմարությունը եւ նրանց բիզնեսի արդյունավետությունը. այդ նպատակով բանկը ներդնում է զգալի ռեսուրսներ եւ ջանքեր: Սա եւս մեկ քայլ է ավելի հաճելի եւ հարմարավետ բանկային գործունեությանն ընդառաջ»,- ասել է բանկի ներքին ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արտակ Ենգոյանը:

Դիտում՝ 6551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai