IDeA-ն եւ ԱԶԲ-ն քննարկել են գործակցության ուղիները

16.01.2015 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցիչ Դէվիդ Դոլն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հնարավորությունները հիմնադրամի ծրագրերի շրջանակում:

Արմեն Գեւորգյանը նշել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են տարածաշրջանների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, եւ այդ ուղղություններով արդյունավետ փոխգործակցություն կարող է ծավալվել բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող քաղաքային համայնքների կայուն զարգացման ու ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում: Մասնավորապես, լայն համագործակցության հեռանկարներ կան հիմնադրամի կողմից նախաձեռնված Դիլիջանի զարգացման ծրագրի համատեքստում:

Զրուցակիցները կարեւորել են Դիլիջան քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի, ինչպես նաեւ գոտեվորման պլանի առկայությունը եւ քննարկել են ծրագրի մշակման հարցում համագործակցության հնարավորությունները:

Դէվիդ Դոլը տեղեկություններ ներկայացրեց նաեւ բանկի տեխնիկական աջակցությամբ հանրապետության չորս քաղաքների, այդ թվում՝ Դիլիջանի զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Քննարկվել են նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման, հասարակական ենթակառուցվածքների զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում տեղական իշխանությունների հետ  համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները:

Դիտում՝ 5651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai