Եվրամիությունը Հայաստանին €77.5 մլն է հատկացրել

16.01.2015 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրամիությունը շուրջ  €77.5 մլն (44 մլրդ դրամ) կտրամադրի Հայաստանի զարգացմանը եւ բարեփոխումներին:

Ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությանն այսօր ՀՀ կառավարությունում ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

ԵՄ տրամադրած միջոցներն ուղղվելու են գյուղատնտեսությանը եւ գյուղական համայնքների զարգացմանը՝ €25 մլն, տարածքային զարգացմանը՝ €10 մլն, հակակոռուպցիոն եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին՝ €21 մլն, սահմանների կառավարմանը եւ միգրացիային՝ €4 մլն:

Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (€6 մլն) եւ կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը:

Երեւանի մետրոյի համակարգի վերանորոգմանը կտրամադրվի €5 մլն, մայրաքաղաքում ջրամատակարարման ցանցի վերազինմանը՝ €5.5 մլն: ԵՄ-ն €1 մլն-ով կաջակցի նաեւ միջուկային անվտանգությանը:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջիկայում կընդլայնվեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները:

«Մենք ցանկանում ենք պահպանել ԵՄ-ի հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը իր հերթին նշել է, որ այս զգալի աջակցությունը նկատելի արդյունքների կհանգեցնի առաջիկա տարիների ընթացքում:

Դիտում՝ 1680
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai