Ինեկոբանկը վարկային նոր միջոցներ է ստացել

26.12.2014 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը վարկային նոր միջոցներ է ստացել Symbiotics եւ Respons Ability ֆինանսական հիմնադրամներից: Ատացված միջոցները կուղղվեն միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Ինչպես հայտնել են բանկում, Symbiotics եւ ResponsAbility հիմնադրամների հետ Ինեկոբանկը ստեղծել է կայուն եւ վստահելի հարաբերություններ դեռեւս 2010թ.-ից եւ վերջին 4 տարիների ընթացքում արդեն տեղաբաշխել է այս ֆինանսական կառույցներից ստացված շուրջ 50 մլն դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ:

«Նոր ներգրավված միջոցները հնարավորություն են ընձեռում Ինեկոբանկին ընդլայնել տնտեսության մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` նպաստելով վերջինիս կայուն զարգացմանը: Միեւնույն ժամանակ` մենք բարձր ենք գնահատում միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր համագործակցությունը, որը տալիս է հնարավորություն դիվերսիֆիկանելու մեր ներգրավված միջոցների աղբյուրները տեղական շուկայի եւ միջազգային ռեսուրսների միջեւ: Սա բանկի կայունության եւս մեկ երաշխիք է»,- նշել է  Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը:

«Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի եւ ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ եւ անհատ հաճախորդների համար: 2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելն աճել է 23.5%-ով, ավանդների պորտֆելը՝ 19.5%-ով, իսկ ակտիվները՝ 10.8%-ով: Ներկայում Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ներառյալ՝ IFC, DEG, EBRD, BSTDB, EFSE, OeEB, ADB եւ այլն»,- նշված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 2882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai