Կենսաթոշակի եւ նպաստի չափերը հունվարի 1-ից կբարձրանան

25.12.2014 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015թ. կկազմի մոտ 41 հազ. դրամ՝ 2014թ. շուրջ 36 հազ. դրամի փոխարեն:

Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է դեկտեմբերի 25-ի նիստում: Նույն որոշման համաձայն՝ 2015թ. հունվարի 1-ից կտարանջատվեն աշխատանքային, զինվորական, ինչպես նաեւ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը: Աշխատանքային կենսաթոշակի չափը կսահմանվի 16 հազ. դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:

2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի14 հազ. դրամ, իսկ հուլիսի 1-ից՝ 16 հազ. դրամ:

Փոփոխվել են նաև ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը: Ծերության նպաստը սահմանվել է 16 հազ. դրամ՝ 14 հազ-ի փոխարեն, առաջին խմբի հաշմանդամի եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նպաստը՝ 21.5 հազ.՝ 19,6 հազ-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 հազ. դրամ՝ 16,8 հազ-ի  փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազ. դրամ՝ 14 հազար դրամի փոխարեն:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազ. դրամի փոխարեն սահմանվել է 16 հազ. դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 80 հազ. դրամ՝ 70 հազ. դրամի փոխարեն:

Դիտում՝ 2902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai