ՎՏԲ Բանկը ֆինանսավորել է Թեղուտի կոմբինատի շինարարությունը

22.12.2014 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի ֆինանսավորմամբ «Վալեքս» ընկերությունների խումբը Լոռու մարզում իրականացնում է Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունն ու շահագործումը:

Օբյեկտի շինարարության համար բանկը տրամադրել է 283 մլն դոլար, նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 350 մլն դոլար:

Շինարարական աշխատանքների ավարտի ու արտադրական գործընթացի մեկնարկի կապակցությամբ հանքաարդյունաբերական կոմբինատի տարածքում դեկտեմբերի 20-ին կայացել է արարողություն, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Հյուրերը ծանոթացել են արտադրական գործընթացին, շրջել հանքավայրի տարածքով, եղել հանքաարդյունաբերական կոմբինատի բոլոր արտադրամասերում:

Առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով կոմբինատում նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19.7 հազ. տոննա) պարունակությամբ եւ 760 տոննա մոլիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ:

«Մենք ուրախ ենք, որ ՎՏԲ-ն կարող է աջակցել Հայաստանի տարածքում նմանատիպ ձեռնարկության ստեղծմանը, ինչպսին է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատը: Շրջակա գետերի ու լճերի աղտոտումը բացառելու նպատակով համալիրի տարածքում գործում են բիոմաքրման ամենաժամանակակից կայանները: Բացի այդ միջոցներից՝ մեր գործընկերները հոգ են տանում գործունեության տարածքի անտառային զանգվածի վերականգնման համար: Կտրված ծառերը կվերականգնվեն կրկնակի չափով. սա խելամիտ ու արդար բնоգտագործում է: ՎՏԲ-ն միշտ պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զարգացնում են տարածաշրջանի տնտեսությունը եւ միաժամանակ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում էկոլոգիայի հարցերին»,- ասել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահի-վարչության նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյովը:

««Թեղուտ» ընկերությունը գործունեություն է ծավալում միջազգային էկոլոգիական չափանիշներին համապատասխան: Կոմբինատում արտադրական ջուրը շրջանառվում է «գործարան-պոչամբարային տնտեսություն» փակ շրջանով, ինչը կբացառի շրջակա ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրով: Ջրային ավազանի կենցաղային կեղտաջրերով աղտոտումը կանխարգելելու նպատակով ընկերության տարածքում տեղադրվել են բիոմաքրման ժամանակակից կայաններ: ՀՀ բնապահպանության ու գյուղատնտեսության հաստատած ծրագրի համաձայն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն իրականացնում է անտառների վերականգնում նախագծի իրականացման համար օգտագործված անտառային ծածկույթի ընդհանուր տարածքից կրկնակի ավելի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 3377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai