ՊրոԿրեդիտ Բանկը գործարկում է կանխիկի արագ մուտքագրման նոր ծառայություն

22.12.2014 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկը դեկտեմբերի 22-ից գործարկում է կանխիկի արագ մուտքագրման նոր ծառայություն՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար:

Ծառայությունը բանկի բիզնես հաճախորդներին հնարավորություն է տալիս կանխիկ միջոցներ մուտքագրել իրենց հաշիվներին՝ առանց սպասելու, որ գումարը հաշվեն:

«Քանի որ մեր բանկի ուշադրության կենտրոնում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումն է, մենք գնահատում ենք մեր հաճախորդների ժամանակը եւ այն ժամանակը, որը նրանք անցկացնում են մեր բանկում: Այսպիսով, նոր ծառայությունը ստեղծվել է որպես լրացուցիչ ծառայություն այն հաճախորդների համար, որոնք հաճախ են իրենց հաշիվներին խոշոր կանխիկ գումարներ մուտքագրում: Ծառայությունը կրճատում է այն ժամանակը, որը բիզնես հաճախորդներն անցկացնում են մեր սպասարկման կետերում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ինչպես նշել են բանկում, կանխիկի արագ մուտքագրման ծառայությունն աշխատում է հետեւյալ կերպ. հաճախորդները հատուկ փաթեթներով բերում են կանխիկ գումարը, որը ցանկանում են հաշվին մուտքագրել, եւ լրացնում են բանկի կողմից տրամադրվող թերթիկը՝ նշելով հաճախորդի անունը, հաշվի համարը, գումարը եւ արժույթը: Բանկի աշխատակիցը, ստանալով կանխիկ դրամը, անմիջապես այն գրանցում է հաճախորդի հաշվին:

ՊրոԿրեդիտը Բանկը հիշեցնում է, որ ծառայությունը տրամադրվում է ընտրված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին՝ բանկի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Դիտում՝ 4705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai