ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամփոփել է խաղարկության արդյունքները

20.12.2014 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունենցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից նախապես հայտարարված խաղարկությունը:

Խաղարկությանը մասնակցում էին այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Visa Student քարտերի քարտապաններ եւ նրանք, ովքեր օգոստոսի 25-ից մինչեւ դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «Ուսման վարկի» միջոցով:

Խաղարկվել է 12 մրցանակ, որոնք ըստ «Ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության, կարող էին լինել՝ կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad: Իսկ Visa Student քարտապան հանդիսացող հաղթած ուսանողները իրենց ընտրությամբ կարող են ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:

Ստորեւ ներկայացված է հաղթող ճանաչված հաճախորդների ցանկը:

«Ուսման վարկ» ստացած ուսանողների միջեւ կայացած խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին՝

Հովիկ Վերանյանը, Ռուզաննա Մաթեւոսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Անի Հովհաննիսյանը, Նարեկ Մարգարյանը եւ  Լիլիթ Միրզախանյանը:

Visa Student քարտապանների միջեւ կայացած խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին`

Սուքիասյան Հայկը, Վարդանյան Ջուլիանան, Համբարյան Հասմիկը, Ղուկասյան Արուսյակը, Բադալյան Արեւիկը  եւ Չոբանյան Արամը:

Մրցանակները կհանձնվեն շահած այն Visa Student քարտապաններին, ովքեր մինչեւ 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:

Դիտում՝ 1864
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai