Forbes-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը

19.12.2014 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Forbes-ի` Բիզնեսի վարման համար լավագույն երկրների ամենամյա վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը՝ 146 երկրների շարքում:

Ցուցակի առաջատարներն են Դանիան, Հոնկոնգը, Նոր Զելանդիան:

Առաջին տասնյակում են նաեւ Իռլանդիան, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան: ԱՄՆ-ն հայտնվել է 18-րդ հորիզոնականում:

Հետխորհրդային հանրապետություններից ամենալավ ցուցանիշները Մերձբալթյան երկրներն են արձանագրել. Էստոնիան 22-րդն է, Լիտվան՝ 24-րդը, Լատվիան՝ 36-րդը:

Այնուհետեւ ցանկում ներկայացված են Վրաստանը (47), Հայաստանը (56), Ադրբեջանը (60), Ղազախստանը (65), Մոլդովան (75), Ուկրաինան (88), Ռուսաստանը (91), Ղրղըզստանը (101), Տաջիկստանը (129):  

Թուրքիան Forbes-ի ցանկում զբաղեցրել է 50-րդ տեղը, Իրանը՝ 132-րդ:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հետեւյալ չափանիշները. սեփականության իրավունքի պաշտպանությունը, ինովացիաները, հարկային բեռը, տեխնոլոգիաները, կոռուպցիան, քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակը, տնտեսությունում պետության միջամտության աստիճանը, ներդրումների պաշտպանությունը եւ արժեթղթերի շուկայի վիճակը:

Վարկանիշի կազմման համար հիմք են ծառայել Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական համաժողովի, Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, Transparency International կազմակերպությունների հետազոտությունները:

Դիտում՝ 3020
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai