Վրաստանի ազգային բանկը տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 4%

18.12.2014 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի ազգային բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4%:

Վրաստանի ազգային բանկի նախնական տվյալների համաձայն` նոյեմբերին երկրում նկատվել է արտահանման ծավալների եւ դրամական փոխանցումների զգալի կրճատում:

Ըստ կանխատեսումների՝ Վրաստանը գնաճի թիրախային 5% ցուցանիշին կհասնի 2015թ. երկրորդ կեսին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Վրաստանի ազգային բանկը դիտարկում է դրամավարկային մեղմ քաղաքականությունից աստիճանաբար հրաժարվելու հնարավորությունը:

2014թ. նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճի ցուցանիշը կազմել է 2,8%:

Դիտում՝ 2930
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai