Էյչ-Էս-Բի-Սի Մոբայլ Բանկ հավելվածն արդեն հասանելի է Հայաստանում

28.11.2014 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի-ն իր հայաստանցի հաճախորդների համար մեկնարկել է Մոբայլ Բանկ ծրագիրը, որն արդեն հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների եւ պլանշետների համար:

Հավելվածը հնարավորություն է ընձեռում առկա ինտերնետային բանկային ծառայություններից օգտվել նաեւ սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով՝ հարմարեցված եղանակով:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանը նշել է, որ բանկի հաճախորդները, ովքեր օգտագործում են է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներ եւ պլանշետներ, այժմ կարող են իրականացնել գրեթե բոլոր այն բանկային գործարքները, որոնք հասանելի են համակարգչի միջոցով ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելիս:

«Հավելվածից օգտվելու համար հարկավոր է լինել Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայության օգտատեր: Ինտերնետային բանկային ծառայություններին կարելի է գրանցվել՝ այցելելով կայք եւ ներբեռնելով հավելվածն այստեղից»,- տեղեկացրել է բանկի ներկայացուցիչը:

Հավելվածը հնարավորություն է տալիս կատարել հետեւյալ գործողությունները.

- մուտք գործել իրենց հաշիվ աշխարհի ցանկացած կետից;
- ստուգել հաշվեկշիռը եւ կատարած վերջին 90 գործարքները;
- բացել ժամկետային ավանդներ;
- կատարել կրեդիտ քարտի եւ վարկի վճարումներ;
- փոխանցումներ կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա հաշիվների միջեւ;
- փոխանցումներ կատարել Հայաստանի տարածքում եւ արտերկիր;
- ուղարկել եւ ստանալ հաղորդագրություններ:

«Հայաստանում մոբայլ բանկ ծրագրի մեկնարկը մեզ համար կարեւոր եւ ուրախալի  իրադարձություն է, քանի որ այն ամբողջացնում է հաճախորդներին սպասարկելու տարբերակների եւ հաշիվների կառավարման եղանակների շրջանակը: Այն համալրում է մասնաճյուղերի, հեռախոսային կենտրոնի եւ ինտերնետի միջոցով մեր բանկային  ծառայությունները հաճախորդներին հասանելի դարձնելու ուղիները՝ նրանց հնարավորություն ընձեռելով ընտրել ֆինանսները կառավարելու իրենց համար ամենահարմար եւ ապահով միջոցը»,- իր խոսքում նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ գլոբալ հասանելիության եւ լայն հնարավորությունների շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ ծրագիրը վերջերս Global Finance ամսագրի կողմից Նյու Յորքում կայացած «Լավագույն ինտերնետ բանկ 2014» միջոցառման ժամանակ ճանաչվել է որպես «Լավագույն մոբայլ բանկ հավելված»:  

Հավելվածն հաճախորդների կողմից օգտագործվում է շուրջ 25 երկրներում եւ ներբեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ:

Դիտում՝ 3061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai