Բացվել է «Կայարանի շուկան»

28.11.2014 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել են «Կայարանի շուկայի» բացման հանդիսավոր արարողությանը:

Այն կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երեւանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով կատարած աշխատանքը՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ շուկան հիմնովին կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ապահովվել են հիմնական  250 աշխատատեղեր:

Այս շուկան Երեւանում միակն է, որը ձմռանը ջեռուցվում է:

Երկաթգծի առկայությունը ամենօրյա կապ է ապահովում Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիների համար, ովքեր իրենց բերքը առավելագույն թարմությամբ հասցնում են անմիջապես շուկա, ինչով եւ պայմանավորվում է «Կայարանի շուկայում» գյուղմթերքի վաճառքի ցածր գինն ու թարմությունը:

Շուրջ 5 000 քմ տարածք զբաղեցնող շուկան բաղկացած է մեծածախ եւ մանրածախ առեւտրի համար նախատեսված սրահներից:

Դիտում՝ 3333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai