Կարեն Ճշմարիտյանը Փարիզում կմասնակցի OECD Եվրասիական շաբաթին

24.11.2014 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու նոյեմբերի 24-ից 28-ը Փարիզում Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Եվրասիական շաբաթ 2014-ին, ինչպես նաեւ ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանին:

ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում կայանալիք կլոր սեղանի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները եւ կներկայացվի Հայաստանի կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցը հետեւյալ թեմաներով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում եւ Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» եւ «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:

Զեկույցների ներակայացումից հետո ակնկալվում է ծրագրի երկրորդ` բարեփոխումների իրականացման փուլը: 2015 թ-ի սկզբին կնախաձեռնվի ամբողջական հրապարակումների տպագրությունը եւ կմեկնարկի իրականացման փուլը: ՏՀԶԿ-ն այս փուլում եւս իր անմիջական մասնակցությունը կունենա ընթացիկ աշխատանքներին եւ կաջակցի արդեն իսկ ներկայացված երկու թիրախային ոլորտների գործողությունների ծրագրի փուլային իրականացմանը` ներգրավելով միջազգային դոնոր կազմակերպությունների (այդ թվում` ֆինանսական միջոցներ) եւ միջազգային փորձագետների:

Համաժողովին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների,  ներդրումային միջավայրի եւ առկա հնարավորությունների վերաբերյալ ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

ՏՀԶԿ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը հիմնվել է 1961թ.` խթանելու տնտեսական առաջընթացը եւ համաշխարհային առեւտուրը: Այն տարբեր երկրների համար հարթակ է հանդիսանում փորձի փոխանակման, համընդհանուր խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկության եւ լավագույն փորձի ձեռքբերման համար: ՏՀԶԿ անդամ է 34 պետություն: ՏՀԶԿ նպատակն է մշակել եւ տարածել այնպիսի տնտեսական քաղաքականության մոդելներ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: ՏՀԶԿ կողմից Հայաստանի վերաբերյալ ոլորտային փորձագիտական գնահատում (peer review) կատարվում է առաջին անգամ:




Դիտում՝ 1564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai