Շնորհավորում ենք բանկերի աշխատակիցներին տոնի առթիվ

22.11.2014 | 08:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 21 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը եւ առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։

Հարգելի գործընկերներ.

Սրտանց շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, առողջություն, երջանկություն եւ խաղաղ երկինք:

Ներկայիս գլոբալ մարտահրավերների ֆոնին հատկապես կարեւորվում է ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ գործում ձեր դերակատարությունը: Վստահ ենք, որ Ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ սրընթաց զարգացումներին համընթաց:   

Օգտվելով առիթից, առաջարկում ենք վերհիշել դրամի ստեղծման պատմությունը:

Banks.am

Դիտում՝ 5302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai