ԻԴՐԱՄ բջջային դրամապանակում հնարավոր է իրականացնել խմբային վճարում

21.11.2014 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԻԴՐԱՄ-ի խմբային վճարումն արդեն հասանելի է նաեւ բջջային դրամապանակում՝ iPhone հեռախոս օգտագործողներն այսուհետ կարող են գտնել մեկ կոճակի հպումով բոլոր վճարումներն անելու հնարավորությունը:  

Խմբային վճարումը թույլ է տալիս ձեւավորել խմբեր եւ վճարումները կատարել առավել հարմարավետ տարբերակով` ոչ թե առանձին-առանձին տվյալներ մուտքագրելով  եւ հարցումներ կատարելով, այլ բոլորը միասին` օգտվելով ընդամենը մեկ կոճակից:

«ԻԴՐԱՄ-ը կատարելագործում է առօրյա վճարումների վրա ծախսվող ժամանակի խնայողության գործիքները: Խմբային վճարումը շուտով հասանելի կլինի նաեւ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai