80 ընկերություններ զգուշացվել են «Էկո» եւ «բիո» անունների կիառման համար

20.11.2014 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնաբերել է օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» եւ «բիոլոգիական» անվանումով պարենային եւ ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ:

Ուսումնասիրվել է մոտ 100 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը:

Պարզվել է, որ մի շարք ընկերությունների այս գործելաոճը մոլորեցնում է սպառողներին, քանի որ վերջինների մոտ ստեղծվում է տպավորություն, իբրեւ նման մակնշում պարունակող արտադրանքը ունի առավելություն, քանի որ  պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից:

Օրենքի համաձայն, ս.թ. հունվարի 1-ից  «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը կարող են օգտագործվել միայն զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ իրացնող  տնտեսվարողների կողմից:

Ուսումնասիրված մոտ 150 ընկերություններից խախտում է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 80-ի մոտ. 55 ընկերության մոտ՝ «էկո», 20-ի մոտ՝ «բիո» եւ 5-ի մոտ «օրգանական» անվանմամբ ապրանքներ արտադրելու կամ իրացնելու համար:

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տնտեսվարողի նման վարքագիծը, որը կարող է մոլորության կամ շփոթության մեջ գցել սպառողներին նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, հայտնել է հանձնաժողովը:  

ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, մրցակցային օրենսդրության խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար, 80 ընկերություններ ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Ընկերությունների ամբողջական ցանկը կտեղադրվի ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայք-էջում:

Դիտում՝ 4387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai