Պրոմեթեյ Բանկը գործարկել է «Մանկական ավանդ» նոր ավանդատեսակը

18.11.2014 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը գործարկել է նոր՝  «Մանկական ավանդ» ավանդատեսակը, որը կարող է ներդրվել սկսած 100 000 դրամից՝ 12% տարեկան տոկոսադրույքով, կամ 250 ԱՄՆ դոլարից՝ 8% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի ներդրման ժամկետն է՝ 2 տարուց մինչեւ երեխայի 18 տարին լրանալը:

Նոր ավանդատեսակը հնարավորություն է ընձեռում կատարել անսահմանափակ քանակի համալրումներ, իսկ տոկոսագումարները հաճախորդի ցանկությամբ կարող են ամեն ամիս վճարվել կամ ամեն տարի կապիտալացվել:

Ամենամսյա վճարման դեպքում բանկը կտրամադրի անվճար MasterCard Standard կամ MasterCard Gold պլաստիկ քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի, որին կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Ցանկության դեպքում ավանդատուն կարող է իր ներդրված ավանդի 90%-ի չափով ստանալ վարկային գիծ (օվերդրաֆտ)՝ իր ավանդի ապահովվածությամբ: Օվերդրաֆտը տրամադրվում է ներդրված ավանդի արժույթով՝ ավանդի տոկոսադրույք + 4% տարեկան տոկոսադրույքով, մինչեւ 2 տարի մարման ժամկետով:

Դիտում՝ 6817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai