«Տաշիր»-ը $40 մլն կներդնի Երեւանում «Ռիո» հիմնելու համար

18.11.2014 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունների խումբը այսօր հայտարարել է «Ռիո» առեւտրա-ժամանցային կենտրոնների ցանցի Հայաստանյան շուկա դուրս  բերելու մասին:

Նախագծի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $40 մլն:

21 հազ. ք.մ. տարածք ունեցող «Ռիո»-ն տեղ կգտնի Քոչար ու Փափազյան փողոցների եւ Սարալանջի պողոտայի հատման մասում:

Այս պահի դրությամբ նախագիծը արդեն 50 %-ով պատրաստ է: «Ռիո» կենտրոնի բացումը նախատեսված է 2015 թ-ի IV-րդ եռամսյակում:

Համալիրը կունենա մոտ 100 վարձակալներ՝ ռուսաստանյան, միջազգային եւ տեղական բրենդներ: Նախագծի հիմնական վարձակալները կլինեն մթերային սուպերմարկետը, «Սինեմա սթար» կինոթատրոնը եւ Play Lab մանկական ժամանցային կենտրոնը:

Դիտում՝ 9996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai