2014թ. առաջին 9 ամիսներին արտահանվել է 85,8 մլրդ դրամի մետաղական հանքաքար

18.11.2014 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-սեպտեմբերի արդյունքով համադրելի գներով իրականացվել է 132,2 մլրդ դրամի մետաղական հանքաքարի արդյունահանում (անկումը` 8,8%) եւ արտահանվել է 85,8 մլրդ դրամի արտադրանք (0,7% անկում):

Այս մասին երեկ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նախարարության կողմից կազմակերպված հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրների քննարկման ժամանակ, որին մասնակցել են ոլորտի ընկերությունների ղեկավարները:

2014թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 18.2%, իսկ մետաղական հանքաքարի արտահանման եւ բաց հանքերի շահագործման մասնաբաժինը` մոտ 2,8%:

Նախարարը նշել է, որ մետալուրգիական ոլորտը մեծ կշիռ ունի հանրապետության մշակող արդյունաբերության կառուցվածքում, որտեղ հիմնական մետաղների արտադրությունը կազմում  է շուրջ 23%: Ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատում է 7048 հոգի:

Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, «առաջիկայում հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտներում նախատեսվում է մի շարք ծրագրերի գործարկում, որոնց համար արդեն իսկ կատարվել են ներդրումներ, մասնավորապես` Ամուլսարի, Թեղուտի, Մեղրասարի եւ այլ հանքավայրերի շահագործման ուղղությամբ»:

Քննարկման մասնակիցների հետ նախարարը խոսել է ոլորտի խնդիրների, նրանց հուզող հարցերի եւ նոր աշխատատեղի բացման մասին:

Ոլորտի ներկայացուցիչները կարեւորել են միջազգային օրենսդրության տեղայնացման հարցը, իսկ որպես խնդիր առանձնացրել հատկապես էլեկտրաէներգիայի անջատումներն ու գազի կալորիականության նվազումը: Բարձրացված հարցերի վերաբերյալ նախարարը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել` դրանց լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ սահմանելով:

Դիտում՝ 1843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai