Արդշինինվեստբանկը վերանվանվել է Արդշինբանկ եւ սկսում է ռեբրենդինգ

17.11.2014 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն հայտարարել է ս.թ. դեկտեմբերի 24-ից լիարժեք ռեբրենդինգ սկսելու մասին: Այս կապակցությամբ բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է.

«Այսօր լինելով խոշորագույն հայկական բանկ` Արդշինինվեստբանկը շարունակում է իրականացնել իր զարգացման ռազմավարական ծրագիրը եւ այդ ծրագրի շրջանակներում անցկացնում ռեբրենդինգի արշավ: Նոր իմիջ ստեղծելիս` փորձել ենք դրանում արտացոլել բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը` բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը եւ հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության եւ հարմարավետության սկզբունքների վրա: Այն ժամանակակից է, թեթեւ եւ հիշվող: Գունային գամման համադրում է բանկին երկար տարիներ բնորոշ ավանդական գույները: Բանկի նոր կերպարը հաստատում է, որ բանկը կայուն է եւ հասանելի: Վստահ ենք, որ մեր այս քայլը կողջունեն մեր հաճախորդները, ում կարծիքը մենք շատ ենք կարևորում: Մենք ուժեղ ենք միասին»:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2003թ. փետրվարին: Նույն թվականի մարտ-մայիս ամիսներին բանկը ձեռք է բերել այդ ժամանակաշրջանի համակարգային «Արդշինբանկ» ԲԲԸ առողջ ակտիվների եւ պարտավորությունների զգալի մասը իր մասնաճյուղային ցանցի հետ միասին, իսկ նույն թվականի նոյեմբերին` «Ագրոբանկ» ԲԲԸ-ի հիմնական բիզնեսն իր մասնաճյուղերի հետ միասին: Սակայն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն լուծարվող «Արդշինբանկ» ԲԲԸ եւ «Ագրոբանկ» ԲԲԸ բանկերի իրավահաջորդը չի հանդիսացել եւ չի էլ հանդիսանում:

Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը եւ ունի լայն մասնաճյուղային ցանց՝ 55 մասնաճյուղ:

Դիտում՝ 11319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai