ՀՀ բանկերի աջակցությամբ սահմանամերձ գյուղերում կբացվեն համակարգչային լսարաններ

27.10.2014 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում Հայաստանի բանկերի կողմից հավաքագրված միջոցների հաշվին համակարգչային տեխնիկա է տրամադրվել սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցներին:

Ինչպես իր խոսքում նշել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանը, երկրի տարածքում գործող բանկերի տրամադրած միջոցների հաշվին ձեռք է բերվել 110 համակարգիչ եւ 30 տպիչ սարք:  

«ՀՀ ԿԳՆ-ից ստանալով սահմանամերձ շրջանների դպրոցների մասին տեղեկատվություն՝ սկսել ենք համակարգիչները դպրոցներին բաշխելու գործընթացը: Համակարգչային տեխնիկան կտրամադրվի հիմնականում երեք մարզերի՝ Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղական միջնակարգ դպրոցներին»,- ասել է ՀԲՄ նախագահը:

Այսօր 4-6-ական համակարգիչ եւ մեկական տպիչ են ստացել Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներ:

Համակարգիչները հանձնվել են դպրոցների տնօրեններին եւ կուղեւորվեն Տավուշի մարզի Աչաջուր, Այգեհովիտ, Սեւքար, Ազատամուտ, Կայանավան, Կողբ (երկու դպրոց), Բերդավան, Կոթի, Բաղանիս, Բարեկամավան, Տավուշ, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր:

Մոտ օրերս ակցիան կշարունակվի, եւ համակարգչային տեխնիկա կտրամադրվի նաեւ այլ մարզերից սահմանամերձ մի շարք գյուղերի դպրոցների:   
 

Դիտում՝ 2523
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai