Հայբիզնեսբանկը համագործակցում է Բելառուսի Զարգացման բանկի հետ

27.10.2014 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի եւ «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի միջեւ ստորագրվել է շրջանակային համաձայնագիր:

Ըստ համաձայնագրի, հայ գնորդին հնարավորություն կտրվի Բելառուսից ներմուծվող ապրանքների համար վճարումն իրականացնել իր համար բարենպաստ պայմաններով` հետաձգելով վճարումը մինչեւ 5 տարի ժամկետով, իսկ բելառուսական տնտեսվարող սուբյեկտները կկարողանան ժամանակին ստանալ Հայաստան արտահանված ապրանքների դիմաց վճարումը:

«Միջազգային հարթակում համագործակցող բանկերի վարչության նախագահները՝ Արսեն Միքայելյանը եւ  Սերգեյ Ռումասը, համոզված են, որ իրենց ղեկավարած բանկերի ֆինանսական մարտավարությունը կնպաստի ոչ միայն ազգային բանկային համակարգերի զարգացմանը, այլ հետագայում նաեւ բարեկամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai