Անելիք Բանկը հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ»-ի մասնակիցներին

24.10.2014 | 19:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն այսօր հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի 50-ից ավելի մասնակիցների, որոնց համար կազմակերպել է «Ժամանակակից բանկային ծառայությունները եւ բանկային կարիերայի հեռանկարները» թեմայով տեղեկատվական սեմինար:

Բանկի մասնագետները ներկայացրել են բանկային գործի առանձնահատկություններն ու բանկային միտումները, ինչպես նաեւ հանձնվել են սեմինարին մասնակցության հավաստագրեր:

«Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը նշել է, որ բանկը սիրով է միացել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին:

«Նախորդ տարի մեր մասնակցությունը եղել է բանկային ծառայությունների ակցիաների ձեւով, սակայն այս տարի որոշեցինք առավել անմիջական շփում կազմակերպել ծրագրին մասնակցող երիտասարդների հետ՝ նրանց առավել մանրամասն ծանոթացնելով մեր բանկին եւ հայկական ֆինանսաբանկային համակարգին: Հուսով եմ, կարողացել ենք մատչելի ներկայացնել բանկային ոլորտը եւ օգնել բանկային ծառայություններից օգտվելիս լինել իրազեկված»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը:

«Մենք փորձում ենք կրթել երիտասարդ սերնդին, որպեսզի իրենք ունենան ֆինանսական այնպիսի գիտելիքներ, որ կարողանան կայուն որոշումներ կայացնեն իրենց կյանքի ընթացքում»,- հավելել է Անելիք Բանկի Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Ստեփան Արզումանյանը:

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մասնակիցներից Լիլիթ Հարությունյանի խոսքով, այս սեմինարի շնորհիվ իրենց գիտելիքների մակարդակն ավելի է բարձրանում, կողմնորոշվում են, թե բանկային որ ծառայություններում կարող են աշխատել:

Երիտասարդները շրջել են Անելիք Բանկի Գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում, ծանոթացել սպասարկող անձնակազմի աշխատանքին եւ ստացել բանկային արտադրանքի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Դիտում՝ 2381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai