Քննարկվում է ԵՏՄ-ի շրջանակներում SWIFT-ի համարժեքի ստեղծումը

24.10.2014 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի Կենտրոնական բանկերը քննարկում են ազգային վճարային համակարգերի ինտեգրման, ինչպես նաեւ դրանց հիմքի վրա SWIFT վճարային համակարգի համարժեքի ստեղծման հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Դուբկովը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ազգային վճարային համակարգերի ինտեգրումը չի նշանակում միայն բանկային վճարային քարտերի համակարգերի միավորում: «Անհրաժեշտ է կազմակերպել նաեւ միջբանկային փոխգործակցություն, այլ կերպ ասած, ստեղծել SWIFT տեղեկատվության փոխանակման եւ վճարումների իրականացման միջազգային համակարգի համարժեքը», - նշել է նա:  

Դուբկովի խոսքերով, Բելառուսը օգտվում է SWIFT համակարգից, ինչպես եւ Ռուսաստանն ու Ղազախստանը, «սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք փոխգործակցության այլ ուղիներ, որոնք վերահսկվում են մեր կողմից եւ հարմարավետ են վճարային տեղեկատվության անվտանգության տեսանկյունից»:

Նա հավելել է, որ ազգային վճարային համակարգերի զարգացումն ու ինտեգրումը տրամաբանական քայլ է Եվրասիական տնտեսական միության ձեւավորման շրջանակներում:

Դիտում՝ 3660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai