«Տոնուս»-ի շենքի բնակիչները Արցախբանկի դեմ դատախազություն կդիմեն

23.10.2014 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դավիթաշեն համայնքում եւ Փափազյան փողոցում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչները վերջնագիր են ներկայացրել Արցախբանկին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դավթաշեն համայնքում կառուցվող շենքի բնակարանատեր Գայանե Պողոսյանի փոխանցմամբ, մի խումբ շահառուներ վերջնագիր են ներկայացրել բանկին` եռակողմ հանդիպում կազմակերպելու եւ գործին ընթացք տալու համար:

«Վերջերս մենք հանդիպեցինք ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ, սակայն բնակիչների պահանջը եռակողմ հանդիպումն է ու գործին ընթացք տալը»,- ասել է նա:

Մեր զրուցակիցը նշել է, որ գործը գտնվում է սառեցված փուլում. «Կառավարությունից վստահեցնում են, որ բանկը որեւէ լիազորություն չունի շենքի հանդեպ, իսկ մենք պահանջում ենք, որպեսի բանկի ներկայացուցիչը հանդիպի մեզ հետ եւ կատարի այն խոստումը, որը տվել էր նախորդ հանդիպման ժամանակ»:

Շահառուի փոխանցմամբ, «ավելի վաղ բանկը խոստացել էր շահառուներին որոշակի գումար ավելացնելու դիմաց հանձնել նրանց բնակարանները, իսկ գումարը ցանկացողներին, որոշ պահումներ անելուց հետո, վերադարձնել գումարը, սակայն դեռ ոչինչ չի արել»:

«Եթե մինչեւ հոկտեմբերի 27-ը չլինի եռակողմ հանդիպում, մենք պատրաստվում ենք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնել Արցախբանկի հանցագործության վերաբերյալ հայտարարություն, որը պատրաստվել է մեր իրավաբանի կողմից»:

Դիտում՝ 2328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai