Ինչպես զերծ մնալ կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց

22.10.2014 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հաշվի առնելով, որ մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի հիմնական մասի վերակնքման ժամանակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, եւ  կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաեւ տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորեւ բերված պայմաններին.

1.Ապահովագրական ընկերության տարբերանշանի, ընկերության տվյալների եւ պայմանագրի համարի առկայությանը:
 


2. ԱՊՊԱ պայմանագրի վերին աջ անկյունում ունիկալ համարի առկայությանը:


 
3. «Ապահովադիր» դաշտում ապահովադրի տվյալների՝ մասնավորապես անձնագրային տվյալների եւ հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրման ճշտությանը,
 


4. Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալների մուտքագրման ճշտությանը:
 


5. Ապահովագրավճարի եւ վճարման եղանակի վերաբերյալ տվյալների առկայությանը (այս դաշտում կատարված նշմամբ է հավաստվում ապահովագրավճարի վճարման փաստը):


 
6. Ձեր եւ ապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից պայմանագիրը պատշաճ կարգով ստորագրված լինելուն։

Դիտում՝ 3814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai