Ամփոփվել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի արդյունքները

21.10.2014 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունն այսօր ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային արշավի արդյունքները, որի ընթացքում կայացած խաղարկության ժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 Visa քարտապան շահել է արժեքավոր նվերներ:

Ակցիան անցկացվում էր 2014թ. հուլիսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Արշավի նպատակն էր Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը:

Ակցիայի շրջանակներում առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջեւ այսօր խաղարկվել է 100 մրցանակ, այդ թվում` 50 հավաստագիր կենցաղային տեխնիկայի գնման եւ 50 հավաստագիր`ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման` -1% վարկի եւ +1%` ավանդի դեպքում:

Գլխավոր մրցանակին` երկու անձի համար ուղեւորության դեպի Մալթա, արժանացավ  ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապան Գայանե Բաբայանը, ում փոխարեն մրցանակը ստացավ նրա մայրը: «Ինչպես ամեն շահում, սա եւս շատ հաճելի էր: Անսպասելի ուրախություն պատեց, ուզում եմ, որ բոլորի կյանքում նման շահումներ լինեն»,- ասել է մրցանակակրի լիազորված անձը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը շնորհավորել է գլխավոր մրցանակակրին եւ տեղեկացրել, որ «ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը 70%-ով աճել է»:

«Ակցիայի շրջանակներում ավելացել է վճարումների քանակը ինչպես շուկայական ցանցում, այնպես էլ համացանցում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները արդեն ավելի հաճախ են այն օգտագործում ավելի մեծ անկանխիկ գործարքներ կատարելու համար, եւ օրեցօր քարտը հայ սպառողների համար վճարման սովորական միջոց է դառնում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Գրանցված աճը ցույց է տալիս, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ավելի հաճախ են նախընտրում ամենօրյա վճարումները կատարել Visa քարտի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մարքեթինգային արշավները խթանում են անկանխիկ գործարքների աճը եւ հանդես գալիս որպես արդյունավետ գործիք դրանց մասսայականացման հարցում»,- ասել է Կովկասյան երկրներում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն:

Դիտում՝ 3905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai